Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նոր թեստը կօգնի արագ ախտորոշել մելանոման. news.am

Նոր թեստը կօգնի արագ ախտորոշել մելանոման. news.am

«Հեղուկ բիոփսիայի» հիման վրա անցկացվող նոր թեստը, որը ստեղծել են Մելբուռնի հետազոտողները, կօգնի մելանոման ախտորոշել ընդամենը մի քանի ժամում, ինչը բուժումն արագ սկսելու եւ հիվանդների շրջանում մահացությունը նվազեցնելու հնարավորություն կտա:

Թեստի հեղինակների խոսքով՝ դրա կիրառումն արդեն օգնել է փրկել մելանոմայով տառապող ավստրալացի Նատաշա Սթորքի կյանքը, ով երիտասարդ մայրիկ է: Ծննդաբերելուց ընդամենը մի քանի շաբաթ անց Նատաշայի ստամոքսում ցավեր են առաջացել: Նոր թեստի կիրառմամբ բժիշկները նրա մոտ տարածված մելանոմայի 4-րդ փուլ են ախտորոշել: Մետաստազներ են հայտնաբերվել կնոջ ստամոքսում, աղիներում, կոնքոսկրում եւ լյարդում:

Բժիշկները կարողացել են բուժում նշանակել միայն այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է պարզել, թե կնոջ մոտ քաղցկեղի հատկապես ինչ տեսակ է: Սովորաբար, դրա համար անհրաժեշտ է ինվազիվ միջամտություն կատարել, որի ընթացքում ուռուցքից նմուշ է վերցվում: Սակայն այս դեպքում բժիշկներն արյան հետազոտություն են կատարել, եւ արդյունքը պատրաստ է եղել ընդամենը 6 ժամում: Ուռուցքի բջիջներում բժիշկները հայտնաբերել են BRAF մուտացիա եւ հնարավորինս արագ համարժեք բուժում են նշանակել: Նատաշայի հիվանդությունն այժմ որոշակի նահանջել է:

Ուռուցքաբան Ջոնաթան Սեբոնը պարզաբանել է, որ տարածվող մելանոմայով հիվանդները բուժման նշանակմանը երկար սպասել չեն կարող, եւ չափազանց կարեւոր է ժամանակին ախտորոշելը:

Նոր թեստն այժմ կիրառում են թոքերի քաղցկեղը եւ մելանոման ախտորոշելու համար, իսկ հետագայում թեստեր կստեղծվեն նաեւ ուռուցքների այլ տեսակների հայտնաբերման համար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ